ՀՀ ներմուծված շտապօգնության ամենագնացները կշահագործվեն. հասանելիություն կապահովվի Արցախում

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 20,  24News   

ԱՆ

2020 թվականի դեկտեմբերին Հայաստան ներմուծված շտապօգնության՝ TOYOTA  Land  Cruiser  HZJ78  մոդելի ամենագնացները շուտով կշահագործվեն ու կծառայեն  նպատակին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Գնումների գործընթացն  իրականացվել է հրատապության  կարգով՝  ելնելով պատերազմական իրավիճակից:  Մեքենաները  բարձր  ֆունկցիոնալություն  ունեն, նախատեսված են լեռնային, ճահճային տարածքների համար,  ինչն այսուհետև թույլ կտա ապահովել հասանելիություն հանրապետության բոլոր մարզերում,  նաև՝ Արցախում: Դրանց ձեռք բերման նպատակն արտակարգ իրավիճակների ու պատերազմի ժամանակ անխափան «շտապօգնություն» ապահովելն է:

Ամենագնացները նաև բաժանվելու են սահմանամերձ,  բարձր գոտիականություն ունեցող մարզերին: Առայժմ TOYOTA  Land  Cruiser  HZJ78  մոդելի մեքենաները  ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության ազգային կենտրոնի» բակում են: Հաշվառման փուլն ավարտվելուց հետո դրանք կբաշխվեն՝ ըստ ՀՀ կառավարության որոշման:

--00—ՄՀ