Արա Այվազյանի ազատման դիմում գրելու մասին լուրը կեղծ է․ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News 

Այվազյան

Անհայտ ծագման տելեգրամյան ալիքի կողմից հերթական կեղծիքն է տարածվել։ Mediaport-ի տեղեկություններով՝ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ազատման դիմում է գրել․ այս պահին նախարարի նոր թեկնածու են փնտրում, որից հետո կհայտարարվի հրաժարականի մասին:

«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հերքեց լուրը․

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նան բան չկա»,- մեզ հետ զրույցում հայտնեց Նաղդալյանը։

 --00—ՄՀ