Փաշինյանը փորձում է ապացուցել, որ երկիրն էլ է սկսել մոռանալ 5000 զոհերի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

հասարակական

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն տելեգրամի իր ալիքում գրել է, թե իրեն զարմացնում է Նիկոլ Փաշինյանի՝ հոգեկան խանգարման հասնող ձգտումը, որով ուզում է ցույց տալ, թե, իբր, ոչինչ տեղի չի ունեցել, կապիտուլյացիան նոյեմբերի 9-ին չի ստորագրել, Շուշին չի հանձնել, 5000 տղերքին չի սպանել։ Ըստ Մինասյանի՝ Փաշինյանն այս կերպ փորձում է ապացուցել, որ երկիրն էլ է սկսել այդ մասին մոռանալ։

«Որպես դրա ապացույց՝ նա հայտարարել է, որ փետրվարի առաջին 15 օրերին ավելի շատ ՀԴՄ կտրոններ են տպվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում»,- գրել է Մինասյանը ու հավելել, որ եթե անգամ դա ճիշտ է, ապա ոչինչ չի նշանակում։

«ՀԴՄ կտրոնների քանակի ավելացումը ֆինանսական կայունության ցուցանիշ չէ ։ Դա ակնհայտ է անգամ «հարբեցող» էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, ով «տնտեսական ակտիվության» մասին Նիկոլի հայտարարությունից մի քանի ժամ առաջ բոլորովին այլ հայտարարություն է արել՝ երկրում աղետալի տնտեսական իրավիճակի մասին։ Մենք պետք է հասկանանք, որ Նիկոլն ու նախարարը միմյանց չեն հակասում։ Նրանց համար ամենևին էլ կարևոր չէ, թե իրականում ինչ է կատարվում երկրում։ Նրանց համար կարևոր է համեմատաբար ճշմարտանման ինչ-որ լավատեսական բան հորինել ՝ հույս ունենալով, որ անգրագետ զանգվածները կհավատան նրանց։ Հիշեք Արծրունի հաղթական հայտարարությունները»,- գրել է Միքայել Մինասյանը։

--0--ԿԿ