51-ամյա և 63-ամյա տղամարդիկ գողացել են «Նուբարաշեն» գերեզմանոցի ճաղվանդակների նախշազարդերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

ճաղավանդակ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ու Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հայտնաբերել ու Ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու։

Աղբյուրի տեղեկություններով՝ նրանք են՝ 51-ամյա Հովսեփ Հովհաննիսյանն ու 63-ամյա Սարգիս Խաչատրյանը։  Նշված անձինք կասկածվում են «Նուբարաշեն» գերեզմանատնից 3 տասնյակից ավելի քաղաքացիների ընտանեկան գերեզմաններից գողություններ կատարելու մեջ։ 

Նրանք գողացել են գերեզմանոցների ճաղվանդակների դյուրալյումինե նախշազարդերը և այլ պարագաներ։  Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում։  Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև որոշ գերեզմաններից գողացված իրեր։  

 --00—ՄՀ