Ադրբեջանական ռեժիմը հրաժարվում է ազատել հայ գերիներին. Ալիևին կանգնեցնելը պարտադիր է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

1

Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթների խախտման համար:

Բալայանի՝ թվիթը ստորև.

«Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի ու ջիհադականների ագրեսիան կանգնեցրած հրադադարի հաստատումից 100 օր անց էլ ադրբեջանական ռեժիմը հրաժարվում է ազատ արձակել հայ գերիներին՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքն ու հրադադարի դրույթները:

Իլհամ Ալիևին կանգնեցնելը պարտադիր է», -գրել է Տիգրան Բալայանը:

--00—ԼՄ