Սյունիքի և Գեղարքունիքի այլ բնակավայրեր աջակցության ցանկում ներառելու հարցը քննարկվում է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

․

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

«Կառավարության կողմից սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկի ընդլայնման հետ կապված առկա են որոշակի դժգոհություններ։

Մասնավորապես, կան առաջարկներ՝ Սյունիքի և Գեղարքունիքի մի քանի այլ բնակավայրեր ցանկում ներառելու վերաբերյալ։

Բոլոր առաջարկները քննարկվում են, և առաջիկայում, ըստ անհրաժեշտության, կդիտարկվի նաև ցանկում այդ համայնքների ներառումը»։

--00--ԱՀ