Ռուստամ Բադասյանը կգործուղվի Արցախ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News 

Ռուստամ Բադասյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կգործուղվի Արցախ:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին 2021 թվականի փետրվարի 18-19-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն՝ Արցախի Հանրապետության նախագահի, արդարադատության նախարարի և այլ պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ ունենալու նպատակով:

2. Ռուստամ Բադասյանի՝ Արցախի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պահպանման համար նախատեսված արտասահմանյան պաշտոնական գործուղում հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,- ասված է փաստաթղթում:

--00--ԱԹ