Մենք տանուլ ենք տվել ճակատամարտը, բայց պատերազմը մենք ենք հաղթել․ Գնել Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News 

ю

Մենք տանուլ ենք տվել ճակատամարտը, բայց պատերազմը մենք ենք հաղթել ու մեր միասնականության շնորհիվ: Այս մասին Գյումրիում Նիկոլ Փաշինյանի աջակիցների հավաքի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի անդամ, դերասան Գնել Սարգսյանը:

«Մեզ փորձում են հակառակը ապացուցել, հակառակը ցուցադրել, փորձում են պայքարել ժողովրդի դեմ: Իհարկե, չեն կարող, որովհետև մենք միասնական ենք»,- ասաց նա:

Ըստ Գնել Սարգսյանի մի փոքր հուսահատություն, ծանր տրամադրություններ կան, սակայն դա բնական է մի երկրի համար, որը գրեթե ոչնչից բանակ է ստեղծում: 

--00--ԱՀ