Սևանա լճի մակարդակը վերջին օրերի ընթացքում մնացել է անփոփոխ

 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Սևան

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. Փետրվարի 8-14 (2021թ.)

Սևանա լճի մակարդակը փետրվարի 8-14-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել` 1900.53մ (14.02.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 10 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 1սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով, փետրվարի 8-14-ն ընկած ժամանակահատվածում, Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.327մլն.մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից փետրվարի 14-ը ներառյալ՝ 15.504մլն.մ³:

  --00—ՄՀ