Շրջազգեստ, փողկապ, համակարգիչ, սառնարան. վարչապետի աշխատակազմի գնումների պլանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

գնում

ՀՀ ֆինանսների նախարարության՝ 2021 թ. գնումների պլանի համաձայն` ընթացիկ տարում ՀՀ վարչապետի աշխատակազմը նախատեսում է ձեռք բերել 40 հատ համակարգչային աթոռ` ընդհանուր 1,400,000 դրամի: 60 հատ ղեկավարի բազկաթոռի համար վարչապետի աշխատակազմը կվճարի 4,700,000 դրամ, 30 համակարգչի համար՝ 9,120,000 դրամ։ 

20 հատ 24 000 դրամանոց խոսափողով ականջակալի համար կվճարվի 480,000 դրամ: Նախատեսվում է գնել 231 հատ 10,000 դրամանոց գլխարկ` ընդհանուր 2,310,000 դրամի, 155 հատ 12 000 դրամանոց գոտիներ, ընդհանուր` 1,860,000 դրամի, 45 հատ 7,500 դրամանոց կիսաշրջազգեստներ, ընդհանուր՝ 337,500 դրամի, 231 հատ 23,000 դրամանոց կիսավերարկու, ընդհանուր` 5,313,000 դրամի, 232 փողկապ, ընդհանուր` 278,400 դրամի:

Կահույք մաքրելու 230 լաթի ընդհանուր գումարը կազմում է 71,000 դրամ, 19 հատ 160,000 դրամանոց կենցաղային սառնարանների ընդհանուր գումարը՝ 3,040,000 դրամ, տարբեր տեղերից գնվող հատուկ հանդերձանք-պարագաների, թվով՝ 792 հատ, ընդհանուր գումարը 11 680 000 դրամ է:

Վարչապետի աշխատակազմի մեկ աշխատակցի վերապատրաստման համար կծախսվի 19,768,000 դրամ կտրամադրվի, մյուսի համար` 1,570,800 դրամ։ Նախատեսվում է գնել 2588 հատ զուգարանի թուղթ՝ ընդհանուր 446,000 դրամի: Կարճ հաղորդագրությունների (sms) ուղարկման ծառայությունների համար կվճարվի 1,949,992 դրամ։

16,000 դրամի 4 հատ մուրճ և 75,000 դրամի 5 հատ կացին է նախատեսվում գնել։ Շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ իրականացնելու համար նախատեսվում է ծախսել 56,700,000 դրամ։

--00--ԱԹ