28-ամյա երիտասարդին վթարի ենթարկած վարորդը փախել է դեպքի վայրից․ երիտասարդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News 

վթար

Փետրվարի 13-ին, ժամը 23.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում տեղափոխվել է վրաերթի ենթարկված 28-ամյա Թելման Մուրադյանը:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, Հրազդան-Ծաղկաձոր ճանապարհին՝ Ջրառատ թաղամասում, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել նրան և դիմել փախուստի։

Փետրվարի 14-ին, ժամը 02.55-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 31-ամյա մի քաղաքացի և հայտնել, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Հրազդանում վրաերթի է ենթարկել քաղաքացու և հեռացել դեպքի վայրից։

Կատարվում է քննություն։

 --00—ՄՀ