Գիշերը բժշկական կենտրոն է դիմել խուճապի պատճառով կոտրվածք ստացած երկու քաղաքացի

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 14,  24News

հիվանդ

Ժամը 11:30-ի դրությամբ՝ առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հաղորդում փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մայրաքաղաքի բժշկական կենտրոններ դիմած քաղաքացիների վերաբերյալ: 

Գիշերվա ընթացքում Իզմիրլյան բժշկական կենտրոն է դիմել՝  խուճապի պատճառով կոտրվածքներ ստացած երկու քաղաքացի: 

Ցնցումների պատճառով քարաթափումներ են գրանցվել  ՀՀ ԱՆ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում: Բարեբախտաբար տուժածներ չկան: Շենքի վթարայնության աստիճանը կգնահատի Արտակարգ իրավիճակների նախարարությունը: 

Երևանի «Շտապբուժօգնության» կայանը գիշերվա ընթացքում տուժածների վերաբերյալ կանչեր չի գրանցել:

--00--ԱԹ