ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Այս պահին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է և հանդիպում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հայտնում է 168.am-ը:
Այսօր շաբաթ է՝ Ազգային ժողովի համար ոչ աշխատանքային, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ առհասարակ շաբաթ օրերին խորհրդարանում չի լինում, սակայն այսօր եկել է, և այժմ ընթանում է Փաշինյան-Միրզոյան հանդիպումը։
Կայքը հայտնում է, որ ինչպես միշտ՝ Փաշինյանն այս անգամ էլ Ազգային ժողով է եկել մեծ թվով մեքենաներով և ուժեղացված անվտանգությամբ, թեև օրը ոչ աշխատանքային է։
Կլինի՞ «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպում այսօր, թե՞ ոչ, պարզել չի հաջողվել. սակայն կա վարկած, որ Փաշինյանը նաև խմբակցության հետ է փակ հանդիպում անցկացնելու, և լրագրողների աչքից հեռու հանդիպման օր է ընտրվել ոչ աշխատանքային շաբաթը։
--00--ԱԹ