ԿԳՄՍՆ-ն դատապարտում է Ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակի հուշարձանի պղծումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

․

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անդրադարձել է Երևանի Օղակաձև այգու Տերյան-Մոսկովյան փողոցների հատման վայրում գտնվող Ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի պղծմանը՝ հայտարարելով, որ դատապարտում է  հուշարձանի պղծման ու մշակութային վանդալիզմի ցանկացած դրսևորում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

«Հուշարձանը խորհրդանշում է հայ և հրեա ժողովուրդների անցած տառապանքը և վերածնունդը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դատապարտում է  հուշարձանի պղծման ու մշակութային վանդալիզմի ցանկացած դրսևորում: Նախարարությունը Երևանի քաղաքապետարանի հետ միջոցներ է ձեռնարկում  քանդակի՝ նախկին վիճակը վերականգնելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԿԳՄՍ նախարարությունը հայրենակիցներին կոչ է արել զերծ մնալ թեմայի ցանկացած անհարկի շահարկումից։

--00--ԱՀ