Հրետանավորներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

հրետանավորներ

Զինծառայողների տեսական գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացման նպատակով 1-ին զորամիավորման հրետանային ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացվել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: 

 

Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի, ստուգվել են ամրակցված զինատեսակների տիրապետման հմտությունները, տրվել համապատասխան հրահանգներ։

--00--ԱԹ