«Սևան»-ի վրա դրված տրանսֆերային արգելքը հանվել է

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 12,  24News   

Սևան

Հունվարի 29-ին ՀՖՖ-ն հայտարարեց, որ «Սևան» ֆուտբոլային ակումբը ՖԻՖԱ-ի որոշման համաձայն զրկվել է նոր ֆուտբոլիստներ գրանցելու իրավունքից։ Խնդիր էր առաջացել թիմում վարձավճարով հանդես եկած Դարկո Ենոքի և «Սևան» ակումբի միջև։

Այսօր արդեն «Սևանի» մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ բոլոր խնդիրները լուծում են ստացել, և «Սևան» ակումբը կարող է նոր ֆուտբոլիստներ գրանցել։

--00—ՄՀ