ԱԺ փոխխոսնակը դատապարտել է ցեղասպանությունների հուշարձանի պղծումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Սիմոնյան

Խստորեն դատապարտում ենք Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանի պղծումը։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: 

«Վանդալիզմի այս դրսևորումը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն համամարդկային արժեքների դեմ, և այն պետք է արժանանա պատշաճ հետաքննության, իսկ հանցագործությունն իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ բացառելու և կանխելու համար հետագայում նմանօրինակ դեպքերի կրկնությունը:

Նման արատավոր երևույթները զուրկ են բարոյական հիմքերից և տեղ չունեն ցեղասպանություն վերապրած և այդ հանցագործության դեմ պայքարի ջատագով հասարակության մեջ»,- գրել է նա:

--00--ԱԹ