Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է խզել ԵՄ-ի հետ հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 12,  24News   

Լավրով

Ռուսաստանը պատրաստ է Եվրամիության հետ խզել իր հարաբերությունները։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Դա կլինի, եթե ևս մեկ անգամ ինչ-որ ոլորտում պատժամիջոցներ կիրառվեն, որոնք ռիսկեր են ստեղծում մեր տնտեսության համար, այդ թվում՝ ամենազգայուն ոլորտներում։ Մենք չենք ուզում մեկուսանալ համաշխարհային կյանքից, բայց պետք է պատրաստ լինենք դրան։ Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի»,-ասել է Լավրովը։

Այս շաբաթ Բրյուսելում հայտարարել են, որ կարող են նոր հակառուսական պատժամիջոցներ սահմանել։ Դա տեղի է ունեցել Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ Մոսկվա կատարած այցից հետո։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանը «չի արդարացրել սպասումները» և «չի դարձել ժամանակակից ժողովրդավարական պետություն»։

--00—ՄՀ