Դեղձուտ գյուղի դպրոցի ապամոնտաժման ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ կա մեկ զոհ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

փլուզում

Այսօր՝ փետրվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 16։30-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Դեղձուտ գյուղի ապամոնտաժվող նախկին դպրոցում տղամարդու դի կա։

Ոստիկանները ԽՍՀՄ տարիներին կառուցված և ապամոնտաժվող դպրոցի 2-րդ հարկում հայտնաբերել են Էջմիածին քաղաքի բնակիչ 66-ամյա Հակոբ Խաչատրյանի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ապամոնտաժման ժամանակ տեղի է ունեցել  տուֆ քարից պատի փլուզում, ինչն էլ հանդիսացել է մահվան պատճառ։ Մահացողը չի հասցրել հեռանալ, և քարերը թափվել են նրա վրա։

Տեղում աշխատող բանվորներն անմիջապես փորձել են օգնություն ցուցաբերել։ Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են նրա մահը։

--00--ԱԹ