«Սևան» ՔԿՀ-ի ներքին արգելագոտու հատվածում մարիխուանայի նմանվող զանգվածով 6 փաթեթ են գտել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

նկար

Սույն թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները տարածքում հերթական շրջայց կատարելիս ներքին արգելագոտու ձյունածածկ հատվածից հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված փաթեթ, որում առկա են եղել 52,6 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներով 6 փաթեթներ, որոնց արտանետումն իրականացնելու համար դրանց ամրակցված է եղել 50 գրամանոց կշռաքար: Այս մասին տեղեկացնում է ԱՆ ՔԿԾ-ն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

նկար

--00—ԼՄ