Տնտեսության վիճակը վատ է, պարտք ենք վերցնում, որպեսզի ցնցումներ չլինեն երկրում․ Թունյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Մեր տնտեսության վիճակը վատ է, որևէ մեկը չի կարող դա հերքել ու թաքցնել, մենք գտնվում ենք հետճգնաժամային իրավիճակում, կարելի է ասել, դեռ ճգնաժամի մեջ ենք։ 2021 թվականը պետք է լինի ճգնաժամից դուրս գալու, կայունացման տարի, և հենց պետական պարտքը դրա համար է ներգրավվում, որպեսզի թե՛ մակրոտնտեսական, թե՛ հարկաբյուջետային ցնցումներ չլինեն: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

«Թոշակների և աշխատավարձերի հարցը շահարկվում է, որովհետև ամենազգայուն թեման է, այսինքն, եթե դու՝ որպես պետություն, մեկ օր ուշացնես, մարդիկ գոյատևելու խնդիր կունենան, դրա համար այդ բառերի վրա են ֆիքսվել, որ թոշակ ու աշխատավարձ տալու համար են պարտք ներգրավում, այսինքն՝ սա պարզ մանիպուլյացիա է»,- նշել է Թունյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև սահմանային անվտանգության թեմային, ներքաղաքական օրակարգի, այդ թվում՝ արտահերթ ընտրություններ անցկացնելուց հրաժարվելու և դրանում Ռոբերտ Քոչարյանի գործոնին առնչվող հարցերին:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ