Փաշինյանը պետական գործիչ չէ, նա շարունակում է ամեն ինչ իր ընտանիքի շահերին ծառայեցնել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այն տեսակետին է, որ իշխանությունը վախենում է չեղարկել ռազմական դրությունը, որպեսզի վարչապետի փոփոխության հարց չքննի ԱԺ-ն:

24News-ի հետ զրույցում նա ասել է, որ Նիկոլ Փաշինյանը չի հեռանա, եթե անգամ փակենք օդանավակայանն ու երկիրը կաթվածահար անենք: «Փաշինյանը պետական գործիչ չէ, նա շարունակում է ամեն ինչ իր ընտանիքի շահերին ծառայեցնել: Նա հրաժարական չի տալու, նրա համար կարևորն իր աթոռն է»,- հավելել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղարը։

Պատգամավորն այն համոզմանը չէ, թե հասարակության շրջանում արտահերթ ընտրությունների պահանջ չկա, պարզապես քաղաքացիները սիրտ չունեն փողոց դուրս գալու, բայց դա չի նշանակում, թե կողմ են գործող իշխանությանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ