Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութ են ստացել 2,2 միլիոն ռուսաստանցիներ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 10,  24News   

կորոնավիրուս

 Շուրջ 2,2 միլիոն մարդ ստացել Է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին բաղադրիչը, երկու բաղադրիչներն ստացել Է ավելի քան 1,7 միլիոն ռուսաստանցի: Այդ մասին։ Այս մասին РИА Новости-ին հայտնել Է Գամալեյայի անվան կենտրոնի փոխտնօրեն Դենիս Լոգունովը:

«Երկու բաղադրիչներն ստացել Է ավելի քան 1,7 միլիոն ռուսաստանցի: Կարելի Է նշել պատվաստանյութի անվտանգության լավ մակարդակը»,- հայտնել Է Լոգունովը՝ հանդես գալով «COVID-19-ի դեմ պատվաստում. արդյունավետ բարիեր՝ համավարակի մարտահրավերներին» կլոր սեղանի շրջանակներում:

Նա նաև պատմել Է, թե ռուսաստանցիների հիմնական մասը երբ կկարողանա ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:
 --00—ՄՀ