«Փյունիկի» 22-ամյա կիսապաշտպանն ավարտել է կարիերան

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 10,  24News   

փյունիկ

«Փյունիկի» 22֊ամյա կիսապաշտպան Արթուր Նադիրյանը որոշում է կայացրել ավարտել ֆուտբոլային կարիերան։

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նադիրյանն իր ամբողջ կարիերան անցկացրել է «Փյունիկում»՝ 1 անգամ դառնալով Հայաստանի սուպերգավաթակիր։ Նման որոշման պատճառ է հանդիսացել վնասվածքը, որից ֆուտբոլիստը բուժվում է արդեն երկար ժամանակ։

Ընդհանուր թվով Նադիրյանը «Փյունիկի» կազմում անցկացրել է 50 խաղ։ 

Արթուր Նադիրյանը պարբերաբար հրավիրվել է նաև Հայաստանի Մ17, 19 և 21 հավաքականներ՝ բոլոր թիմերում էլ հանդիսանալով թիմի ավագ։

 --00—ՄՀ