Ի՞նչ արտոնություններ են գործում ՀՀ մշտական բնակության տեղափոխվածների համար․ ՄԻՊ ուղեցույցը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 10,  24News   

ՄԻՊ

 Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչված անձանց համար անձնական օգտագործման ապրանքներ արտոնություններով ներմուծելու կանոնների վերաբերյալ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումների, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների  ուսումնասիրությունը վկայում է, որ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչված անձինք, մեծամասամբ, ծանոթ չեն նշված արտոնություններից օգտվելու իրենց իրավունքներին և ընթացակարգին։

Ուղեցույցում ներառվել են այն հարցերի պատասխանները, որոնք դիմողներն առավել հաճախ են բարձրացնում իրենց դիմումներում ու բողոքներում։

Հարցերի պատասխանները կազմելիս հիմք են ընդունվել համապատասխան կարգավորումները։

 --00—ՄՀ