Հայ-գերմանական իրավական կապերը մշտապես գտնվել են փոխադարձ հետաքրքրությունների տիրույթում

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 10,  24News     

դատարան

2021 թվականի փետրվարի 10-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին:

Հանդիպման ընթացքում Արման Դիլանյանը կարևորել է Գերմանիայի կառավարության աջակցությունը Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, իրավունքի գերակայության ամրապնդմանը և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը:

Դեսպան Բանցհաֆը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել է, որ հայ-գերմանական իրավական կապերը մշտապես գտնվել են փոխադարձ հետաքրքրությունների տիրույթում, ինչպես նաև հավելել է, որ Հայաստանի ու Գերմանիայի սահմանադրական դատարանների միջև առկա արդյունավետ համագործակցությունը և բարեկամական հարաբերությունները դրա լավագույն վկայությունն են:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում գերմանական նախագահության առաջնահերթությունների և իրավունքի գերակայության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման մասին:

 --00—ՄՀ