Արոնյանը Opera Euro Rapid-ի քառորդ եզրափակիչի մեկնարկում պարտություն է կրել

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 10,  24News   

Արոնյան

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի քառորդ եզրափակիչում Արոնյանը մրցեց Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Արագ շախմատի 4 պարտիաների արդյունքում հայ գրոսմայստերը պարտվեց 1:5,-2:5 հաշվով:

Քառորդ եզրափակչի հաջորդ հանդիպումները կկայանան փետրվարի 10-ին:

Փլեյ-օֆֆ-ում պայքարը շարունակելու իրավունք են ստացել նաև Մագնուս Կարլսենը, Ուսելի Սոն, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Թեյմուր Ռաջաբովը և Յան Դուդեն:

Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի մրցանակային ֆոնդը ընդհանուր առմամբ կազմում է 100,000 ԱՄՆ դոլար, որից 30 հազարը նախատեսված է առաջին տեղի համար:

  --00—ՄՀ