ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News
Բաքվից արդեն օդ է բարձրացել ու Հայաստան է ուղևորվում ինքնաթիռ՝ հինգ ռազմագերիներով։ Այդ մասին 24News-ին հայտնել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։
«Այս պահին հինգ ռազմագերիները գտնվում են ինքնաթիռում», - նշել է նա։
24News-ը շուտով ուղիղ հեռարձակում կապահովի Էրեբունի օդանավակայանի հարակից տարածքից, որտեղ վայրէջք է կատարելու հայրենիք վերադարձող ռազմագերիներով ինքնաթիռը։