Արցախցի նախադպրոցական տարիքին տրվող աջակցության ծրագրին դիմելու վերջնաժամկետը մարտի 1-ն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News 

․

Այն արցախցիները, ովքեր դեռ չեն դիմել նախադպրոցական տարիքի երեխաներին տրվող 20000 դրամ աջակցությունն ստանալու համար, հնարավորություն ունեն միջոցառումից օգտվել մինչև մարտի 1-ը՝ հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: 

Հիշեցնենք, որ ծրագրի շահառու են հանդիսանում Արցախում հաշվառում ունեցող՝ 2015 թ․ հունվարի 1-ից հետո ծնված երեխաները։

Դիմում գրելու անհրաժեշտություն չկա․ ծնողը կարող է դիմել «Հայփոստի» կամ «Արցախփոստի» ցանկացած բաժանմունք՝ ներկայացնելով իր անձնագիրն ու երեխայի ծննդյան վկայականը։

--00--ԱՀ