Սևանի գաղութում՝ ներքին արգելագոտու մոտ, կասկածելի փաթեթներ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

թմրանյութ

Վերջին օրերին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցները հայտնաբերել են կասկածելի իրեր, որոնք գտնվել են «Սևան», «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների տարածքներում, գրում է shamshyan.com-ը:

Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ի սահմանում, ժողովրդին հայտնի Սևանի գաղութի աշխատակիցները, պահակետում ծառայություն իրականացնելու ժամանակ, նկատել են, որ 2 դատապարտյալ ներքին արգելագոտու մոտակայքում ման են գալիս։ Քանի որ այդ գոտում հնարավոր չէ առանց որևէ դրդապատճառի ման գալ, գաղութի աշխատակիցները ունեցել են հիմնավոր կասկածներ, որ նշված վայրում մի բան այն չէ։ Նրանք տեղանքը մոտ 3 ժամ զննել են և ներքին արգելատու մոտակայքում հայտաբերել կասկածելի փաթեթ։ Բացելով այն՝ պարզել են, որ դրա մեջ եղել է 9.3, 8.2, 4.8, 5.6, 4.8 և 2.2 գրամ կանեփանման կանաչավուն բուսական զանգվածներով 6 առանձին փաթեթ կա։

Դեպքի փաստով «Սևան» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

--00—ԼՄ