Արաքսյա Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News 

Գրիգորյան

«Սիրելի ընկերներ, այսօրվանից ստանձնում եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդականի պաշտոնը՝ Արցախի սոցիալական աջակցության ծրագրերի և այլ հարցերով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արաքսյա Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Փորձելու եմ աջակցել Հայաստանի և Արցախի միասնական սոցիալական քաղաքականության իրականացումը՝ որպես մեր միասնական հայրենիքի երկու հատվածների սոցիալական ոլորտների կարևոր գործառույթ։

Շնորհակալ եմ վստահության և ընձեռած հնարավորության համար: Սա հնարավորություն է ավելի շատ ծառայելու մեր հայրենակիցներին և իմ ներդրումը ունենալ այս դժվար ժամանակներում:

Ոլորտի կարևորությունը հանրության կյանքում դժվար է գնահատել, հետևաբար շատ մեծ է այն պատասխանատվությունը, որը ստանձնել եմ հանրության առաջ: Խոստանում եմ, ինձ վստահված առաքելությունը կկատարեմ մեծ պատվով ու պատասխանատվությամբ։

#ԱպրելուՀայաստան

#ԱպրելուԱրցախ»:

 --00—ՄՀ