Քաղաքական դիակներից զզվել են, մեռելատուն են դարձել բոլոր կուսակցությունների վերնախավերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Այսօր մեր ժողովուրդը շատ լավ գիտակցում է` ով ով է, զզվել են քաղաքական դիակներից, բոլոր կուսակցությունների վերնախավերն էլ դարձել են մեռելատուն։ Մենք էլ մի քիչ էս առումով ուշացանք, թեև «ճիշտ» ժամանակին էլ կալանավորեցին Բադասյան Վահանին, բայց, միևնույն է, լավ է ուշ, քան երբեք: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, պահեստազորի մայոր Պավլիկ Մանուկյանը:

«Չմոռանանք, որ մեզ ՝ որպես ուժ, օր ու արև չէին տալիս, ի վերջո, ես էլ այդ ցուցակի մեջ կամ, ու ամեն վայրկյան ինձ էլ կարող են կալանավորել: Մեր ժողովուրդը դեռ շփոթմունքի մեջ է, գումարած՝ քաղաքական դաշտում նախկին և ներկա չկա, մարդիկ տեսնում են, որ նույնն են, և վերջապես հասկանում են՝ 4 ղեկավարներն էլ նույնն են, չկա ոչ մի տարբերություն, յուրաքանչյուրն իր գործն է արել, և Նիկոլն էլ ավարտին է հասցրել»,- նշել է Մանուկյանը:

Խոսելով թուրք-ադրբեջանական զորավարժություններից՝ բանախոսը նշել է, որ Սյունիքն այսօր վտանգված է, եթե մենք նպատակ ունենք ազատագրել Կուր-Արաքսյան հովիտը, թշնամին էլ մտադիր է Զանգեզուրը կտրել և Նախիջևանին միացնել:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ