ՌԴ խաղաղապահներն Արցախում ականազերծել են մետ 1191 հա տարածք, 352 կմ ճանապարհ. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

նկար

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման, վնասազերծման աշխատանքները:

Ըստ գերատեսչության՝ խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 1191,3 հա տարածք, 352 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 24 հազար 181 պայթյունավտանգ առարկա:

ՌԴ ՊՆ-ն նաև հայտնում է, որ ՌԴ նախագահի՝ 2020-ի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային  Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

--00—ԼՄ