Բանկի կառավարչի ու անվտանգության աշխատակցի կողմից վնասազերձված կողոպտիչի երևանցի է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

11

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր․-ի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի  հատկանիշներով, գրում է shamshyan.com-ը:

Նշված քր․ գործը հարուցվել է երեկ՝ Արաբկիր վարչականշրջանի Սունդուկյան - Վաղարշյան փողոցների խաչմերուկում «Ակբա բանկ»-ի վրա զինված ավազակային հարձակում կատարելու համար։ Նշված քր․ գործի շրջանակում, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տ․ Տոնոյանի որոշմամբ, որպես կասկածյալ ձերբակալվել է, բանկի կառավարչի և անվտանգության աշխատակցի կողմից վնասազերձված, Երևան քաղաքի բնակիչ 33-ամյա Վահագն Ղազարյանը։ Հայտնաբերվել են նաև հափշտակված ՀՀ դրամները, ԱՄՆ դոլարները, եվրոթղթադրամներն ու ՌԴ ռուբլիները։

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ փետրվարի 5-ին արտակարգ դեպք է տեղի ուեցել Երևանում: Մի  տղամարդ՝ զինված զենքով, մտել էր Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան 64 հասցեում գործող «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկ» և զենքը պահել աշխատակցուհու վրա ու հափշտակել մոտ 2 մլն 500 հազար ՀՀ դրամ, մոտ 1700 ԱՄՆ դոլար, մոտ 4200 եվրո, մոտ 6 հազար ՌԴ ռուբլի և դիմել փախուստի: Սակայն փախուստի դիմել նա չէր հասցրել, քանի որ «Ակբա բանկ»-ի Արաբկիրի մասնաճյուղի կառավարիչ Հայկ Պետրոսյանն ու բանկի անվտանգության աշխատակից Կարեն Մանուկյանը, վտանգելով իրենց կյանքը, հետապնդել և դրսում վնասազերծել են նրան: Այնուհետև նա տեղափոխվել է Ոստիկանության Արաբկիրի բաժին։ 

--00—ԼՄ