Ժամանակի ընթացքում կարող ենք ստանալ կրթական նորարարությունը խթանող լավ գործիք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News 

Ժաննա Անդրեասյան

Ամփոփվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացված «Տարվա լավագույնները» մրցույթը։ Ստացվել էր 54 հայտ։ Պարգևատրվող ծրագրերի թիվը 41-ն է, ընդ որում՝ այդ ծրագրերում ավելի քան 10 հայտեր խմբային են, այսինքն՝ ներկայացված են տարբեր մանկավարժների և աշխատակիցների միջև համագործակցության եղանակով։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Գնահատող հանձնաժողովում, բացի նախարարությունից, ընդգրկված էին նաև հասարակական կազմակերպությունների, աշակերտական խորհրդի, մանկավարժական բուհերի ներկայացուցիչներ։

Իհարկե, ընթացքում տեսանք նաև ծրագրի բարելավման տեղերը, որի շուրջ կաշխատենք մինչև մյուս մրցույթը, բայց կարևոր է, որ ժամանակի ընթացքում կարող ենք ստանալ մանկավարժական և կրթական նորարարությունը խթանող լավ գործիք։ Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին»,- գրել է Անդրեասյանը: 

--00--ԱՀ