Հայաստանում 5-6  բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News 

երկրաշարժ

Սույն թվականի փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով  Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Այս մասին հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը։

Երկրաշարժը զգացվել է` Գեղարքունիքի մարզում 5-6  բալ ուժգնությամբ,  Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում  4-6  բալ ուժգնությամբ Երևան քաղաքում    3 - 4  բալ ուժգնությամբ: 

--00--ԱՀ