Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպանը խորհրդարան չի գնացել՝ ՀՀ դեսպանի մասնակցության պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

Ադրբեջանի ու Նիդեռլանդների միջև հերթական սկանդալն է հասունանում: Այս մասին հայտնում է Infoteka24-ը; Հաագայում Ադրբեջանի դեսպան Ֆիքրեթ Ախունդովը վերջին պահին չեղարկել է խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նիստին իր մասնակցությունը՝ իմանալով, որ ՀՀ դեսպանը նույնպես հրավիրվել է այդ նիստին:

Իբրև փոխհատուցում՝ հանձնաժողովը դեսպաններին առաջարկել է հանդես գալ առանձնաբար և միևնույն ժամանակ ներկա չլինել նիստին: Սակայն, հանձնաժողովի նախագահ Ջոել Ֆոնդեվինդի խոսքով՝ Ադրբեջանի դեսպանը հրաժարվել է նաև այդ տարբերակից, ընդհանրապես, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ ադրբեջանական կողմի հանդիպումից:

Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, սակայն, ելույթ է ունեցել հանձնաժողովի նիստին:

 

Ելույթը՝ տեսանյութում:

--00--ԱԹ