Փաշինյանը հրահանգե՞լ է ազատել Տիգրանաշեն գյուղը. մտահոգիչ մանրամասներ․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզ կատարած անակնկալ այցից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ հետաքրքիր եւ մտահոգիչ մանրամասներ են հայտնի դարձել:

Մանավորապես, մարզի մի շարք բնակիչներ անահանգստացած մեզ ահազանգեցին՝ փոխանցելով, որ իրենց մարզում խոսակցություններ են պտտվում առ այն, որ վարչապետի եւ մարզպետարանի աշխատակիցների հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել նաեւ առանձին, եռակողմ հանդիպում մարզպետ Ռազմիկ Թեւոնյանի, Նիկոլ Փաշինյանի եւ Արարատի մարզի գնդի հրամանատարի միջեւ, որի ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն գյուղի (Քյարքիի) հետագա ճակատագրի հարցը:

Մասնավորապես, նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա հայտնի եռակողմ ստորագրված հայտարարությունից հետո ենթադրվում է, որ Ադրբեջանին պետք է հանձնվեն նաեւ որոշ անկլավային տարածքներ, որոնց մեջ է մտնում Տիգրանաշեն գյուղը (Քյարքի), ու լուրեր կան, որ վարչապետը հրահանգել է առաջիկայում դատարկել գյուղը, որպեսզի հանձնվի: Այս լուրի իսկությունը ճշտելու համար զանգեցինք վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանին:

Մեր հարցին ի պատասխան՝ Մանե Գեւորգյանն ասաց. «Հաղորդագրությունը տարածել ենք ամեն ինչի մասին, ինչ որ այնտեղ քննարկվել է, ավելի ամփոփ ենք, իհարկե, ներկայացրել, բայց դրան ավելացնելու որեւէ բան չկա: Վարչապետը հրահանգ չի հնչեցրել գյուղը դատարկելու մասին»: Բայց այդպես էլ պարզ չդարձավ՝ նման քննարկում եղել է, թե ոչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ