Բանակցություններ են վարվում ԼՂ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական առաքելություն կազմակերպելու համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

1.jpg

Ներկայում բանակցություններ են վարվում Լեռնային Ղարաբաղ և հարակից Ադրբեջանի շրջաններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական առաքելություն կազմակերպելու վերաբերյալ: Այս մասին իր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Որքանով ինձ հայտնի է` ներկայում բանակցություններ են վարվում»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության` Լեռնային Ղարաբաղ այցը տեղի կունենա առաջիկայում:

Զախարովան նաև հույս է հայտնել, որ այդ այցը կնպաստի տարածաշրջանում փոխադարձ վստահության ամրապնդմանը:

--00--ԱԹ