Իրանն ու ՌԴ-ն կքննարկեն Ադրբեջանի միջով անցնող ճանապարհի շինարարության հարցը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

երկաթուղի

Իրանի երկաթուղիների ընկերության ղեկավարը փետրվարին կմեկնի Մոսկվա: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: Հաղորդվում է, որ այցի նպատակը Ադրբեջանի միջով անցնող ճանապարհի շինարարության շուրջ քննարկումն է:

Հաջորդ շաբաթ նախատեսված է Իրանի խորհրդարանի խոսնակի այցը Ռուսաստանի Դաշնություն:

Հայտնենք, որ նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված պայմանագրով նախատեսվում էր նաև ճանապարհների ապաշրջափակում, խորհրդային տարիներին գործող երկաթգծի բացում: Երկաթուղին անցնում է հայ - իրանական սահմանով և թույլ է տալիս ոչ միայն Ադրբեջանը կապել Նախիջևանի և Թուրքիայի հետ, այլ նաև Հայաստանը՝ Ռուսաստանի։