Վերջին 1 օրում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 38 արցախցի է վերադարձել Ստեփանակերտ. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

նկար

Վերջին 1 օրում Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 38 քաղաքացի: Ռուս խաղաղապահներն ուղեկցել են արցախցիներին տեղափոխող ավտոբուսները: Պատերազմի ավարտից հետո ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 52 096 տեղահանված, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ըստ գերատեսչության՝ շփման գծով տեղաշարժվող ավտոբուսների անվտանգությունը Ստեփանակերտում խաղաղ բնակիչներին իրենց տներ վերադարձնելու համար ապահովում են ռուս զինծառայողները:

--00—ԼՄ