Խանումյանը Մոսկվայում խոսել է Արցախում կենսագործունեության լիարժեք վերականգման մասին

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 3,  24News   

Խանումյան

Աշխատանքային այցով Մոսկվա մեկնած Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը  ռուս գործընկերների հետ հանդիպումների ընթացքում քննարկել է  Արցախում կենսագործունեության լիարժեք վերականգմանը, ենթակառուցվածքների կատարելագործմանն ու անխափան աշխատանքին վերաբերղ հարցեր: Այս մասին տեղեկացնում են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

«Նախարար Հայկ Խանումյանը  հունվարի 21-24-ին  աշխատանքային այցով եղել է Մոսկվայում: «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի ուղեկցությամբ նա հանդիպումներ և քննարկումներ  է ունեցել ռուս գործընկերների, ինչպես նաև   հասարակական մի շարք նախաձեռնությունների ղեկավարների հետ, որոնք Արցախին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել: Հանդիպումների ընթացքում Արցախի պաշտոնական ներկայացուցիչը նշել է ռուսաստանյան  խաղաղապահ զորակազմի և հումանիտար կենտրոնի  գործունեության արդյունավետությունը Արցախում անվտանգության,  խաղաղ կենսագործունեության վերականգնման ու ապահովման գործում»,- հայտնել են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

--00—ՄՀ