Ինչ որ պահի կխփեն Սյունիքին, թուրքերը մեզ վախեցնում են այս զորավարժություններով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

Թուրք-ադրբեջանական զորավարժություններով մեզ վախեցնում են՝ հաշվի առնելով, որ դեռ Արցախի հարցը վերջնականորեն չի փակվել, թեև Ադրբեջանն ասում է, թե խնդիրը լուծված է, այսինքն՝ մեզ նաև հասկացնում են, որ դուք հանգիստ նստեք տեղներդ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ այս զորավարժությունները պետք է դիտարկել նաև թուրանական միացյալ բանակի ձևավորման համատեքստում, որի մեջ կա նաև տնտեսական շատ լուրջ բաղադրիչ։

«Եթե հաշվի առնենք,որ  զորատեսակների և զինամիջոցների զորավարժություններ են, ապա իսկապես անհանգստանալու բան ունենք: Չնայած ՌԴ-ն Թուրքիայի հետ այսօր շատ հարցերում համագործակցում է, բայց ռուսական ռազմաբազայում հանգիստ չեն նայում տեղի ունեցողին, զորավարժություններին զուգահեռ տեղաշարժեր կան, ձգվածություն կա»,- նշել է փորձագետը:

Բանախոսի պնդմամբ՝ թուրք-ադրբեջանական տանդեմը  բարենպաստ պահի հարվածելու է Սյունիքին:

Անդրադարձ է կատարվել նաև մի շարք ներքաղաքական կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ