Բացարկի միջնորդության քննարկումն ավարտվեց․ դատական ակտը կհրապարակվի փետրվարի 3-ին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ավարտեց պաշտպանական կողմի ներկայացրած բացարկի միջնորդության քննարկումը և հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատական ակտը կհրապարակվի փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը:

Ըստ մեղադրող կողմի գնահատման՝ այս միջնորդությունը պետք է թողնել առանց քննության, քանի որ «կրկին արձանագրվում է պաշտպանության կողմի իրավունքի փաստը»։

Դատախազ Պետրոս Պետրոսյանի համոզմամբ «պաշտպանական կողմի այս մարտավարությունը ծառայեցվում է ոչ թե դատավարական նպատակների, այլ՝ դատական նիստերը տապալելու համար»։ Ըստ նրա՝ դատական քննությունը 18 ամիս գտնվում է նախապատրաստական փուլում և առաջ չի գնում։

--00—ԼՄ