Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը՝ ճանապարհների ձմեռային սպասարկման շրջանում, գործում է թեժ գիծ 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

1

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում ավտոճանապարհների վերաբերյալ հարցերով գործում է թեժ գծի հեռախոսահամար՝ (010) 56 25 33։ Նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը՝ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային սպասարկման ժամանակաշրջանում‚ թեժ գիծը գործում է շուրջօրյա. օպերատորները պատասխանում են ավտոճանապարհների մասին քաղաքացիների հարցերին։

Ճանապարհային դեպարտամենտի տվյալների հավաքագրման ինժեներ Նարեկ Սողիկյանը նշում է‚ որ թեժ գծի հեռախոսահամարին օրական ստացվում է 15-20 զանգ։ Եղանակային վատ վայմանների դեպքում դրանց թիվն ավելանում է։ Ամառային ժամանակահատվածում քաղաքացիների հարցումները հիմնականում վերաբերում են ճանապարհների վիճակին, հիմնանորոգվող հատվածների անցանելիությանը, փակ հատվածների շրջանցման հնարավորությանը‚ իսկ ձմեռային սեզոնին հարցերը վերաբերում են ճանապարհներին տեղումների առկայությանը‚ ճանապարհների բաց կամ փակ լինելուն։ Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների կողմից օրենքի շրջանակներում քաղաքացիներին տրվում է լիարժեք պատասխան։

Նշենք‚ որ Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները մշտական կապի մեջ են Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտի գործընկերների հետ։ Եվ անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն են փոխանցում նաև Վրաստան-Ռուսաստան սահմանային անցակետի բաց կամ փակ լինելու մասին։

--00—ԼՄ