ՄԱԿ-ը կոչ է անում վերադարձնել ԼՂ-ում գերեվարված անձանց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

ՄԱԿ

ՄԱԿ-ում հանդես են եկել Լեռնային Ղարաբաղում գերեվարված անձանց ազատ արձակելու կոչով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Բոլոր նրանք, ովքեր ազատությունից զրկվել են հակամարտության հետ կապված պատճառներով, պետք է վերադառնան իրենց տները»,- ասվում է հայտարարության մեջ:

ՄԱԿ-ի հայտարարության մեջ ընդգծվում է նաև, որ զոհված անձանց հարազատները պետք է իրենց հարազատների աճյունը ստանալու հնարավորություն ունենան` համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված` կրակի դադարեցման մասին փաստաթղթի: 

--00--ԱԹ