Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն աշխատանքից ազատման դիմում է գրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

հասարակական

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Բաբայանը։

«Պատճառն աշխատանքային է», - նշեց նա։

Հարցին՝ արդյոք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ լարված հարաբերություններն են պատճառը, ինչպես գրում է մամուլը, Բաբայանն ասաց, որ նման բան չկա։

Հիշեցնենք, որ  Նարեկ Բաբայանը Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել էր 2018 թվական հունիսի 12-ին:

--0--ԿԿ