ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները որոշել են ստեղծել փորձագիտական ենթախմբեր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 30,  24News   

․

Մոսկվայում ավարտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների առաջին հանդիպումը: Տասս գործակալության տեղեկություններով՝ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի անդամները որոշում են ընդունել փորձագիտական ենթախմբեր ստեղծել:

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը գործակալությանը հայտնել է, որ  դրանք կզբաղվեն տրանսպորտային փոխադրումների իրականացման, դրանց անվտանգության ապահովման, ինչպես նաև այլ բնույթի վերահսկողության հարցերով:

Հաղորդագրության համաձայն՝ կողմերը նախատեսում են ստեղծել հետևյալ փորձագիտական ենթախմբերը․

– երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների գծով,

– փոխադրումների ապահովման հարցերով՝ ներառյալ անվտանգությունը, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և հսկողության այլ տեսակները:

Ենթախմբերի ձևավորումը պետք է իրականացվի մինչև փետրվարի 2-ը:

--00--ԱՀ