Մոհամադ Զարիֆը ժամանել է Նախիջևան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News

Զարիֆ

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամանել է Նախիջևան: Այս մասին հայտնում է Trend-ը: Այստեղ տեղի է ունենում հանդիպում Զարիֆի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի միջև:

Հանդիպման ընթացքում նախատեսված են բանակցություններ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարանցիկ հնարավորությունների և տարածաշրջանային համագործակցության շուրջ:

Նշենք, որ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆը տարածաշրջանային այց է նախաձեռնել, նա արդեն այցելել է Ադրբեջան, ՌԴ, Հայաստան, Թուրքիա և Վրաստան:

--00--ԱԹ