Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 7 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News

հասարակական

Հունվարի 30-ին խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ճանապարհի 56 կմ-ին բախվել են 2 Mercedes և բեռնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 8 հոգի տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ Վթարի հետևանքով էլ ГАЗель-ն ու Mercedes-ներից մեկը դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Մինչ վթարի վայրում աշխատում էին ոստիկանները՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է։

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածը Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր էր՝ կոչումով մայոր, և պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է կռվի դաշտում և վիրավորում ստացած վերադարձել է տուն։

--0--ԿԿ